Ընկերություն

Սիլվանոլսի մասին

Silvanols-ը Լատվիական դեղագործական ընկերություն է, որը մոտ 25 տարի զբաղվում է բնական հումքից կենսաբանական ակտիվ հավելումների, բժշկական նշանակության պարագաների և դեղորայքի արտադրությամբ, որպեսզի բնության կենարար ուժը մարդկությանն ավելի մոտ և հասանելի դարձնի

Silvanols-ը ունի արտադրանքի լայն փաթեթ, որը ներառում է մոտ 50 բարձրորակ, նորարարական ապրանքատեսակներ, որոնց նպատակն է բարելավել մարդկանց ինքնազգացողությունը և բարձրացնել կյանքի որակը

Մենք համատեղում ենք բույսերի դեղաբանական հատկությունների մասին գիտելիքները և նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները, ինչը թույլ է տալիս հասնել լավագույն արդյունքի և բավարարել մարդկանց պահանջները։ Մեր առավելությունը բնական բաղադրիչների օգտագործումն է՝ պահպանելով նրանց կարևորագույն հատկանիշները։

Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդական բուժամիջոցները՝ պատրաստված տեղական բույսերից։ Տեխնոլոգիական գործընթացի զարգացման և նոր սինթետիկ դեղամիջոցների մշակման հետևանքով, շատ ավանդական միջոցներ կորում են պատմության մեջ։ Լատվիայի բնակիչները մինչ օրս սերտ կապի մեջ են բնության հետ։ Մինչ դեռ Եվրոպական այլ երկրներում վերաբացահայտում են բուսական թեյերի կենարար ուժը, լատիշները՝ պահպանելով նախնիների ավանդույթները, շարունակում են հավաքել լորենու ծաղիկներ, անանուխի տերևներ, լոռամրգի և այլ բույսեր, որոնք օգնում են հաղթահարել տկարությունը, բարձրացնել դիմադրողականությունը երկար ձմռան ընթացքում

Silvanols-ի արտադրանքը հասանելի է ոչ միայն Լատվիայում, այլև Եվրոպայի և Ասիայի ավելի քան 30 շուկաներում։ Silvanols-ի արտադրանքի բարձր որակը հաստատում են ISO 22000, ISO 13485 և GMP վկայագրերը։

Առաքելություն

Բնական հումքից ստեղծելով նորարարական և արդյունավետ դեղամիջոցներ, Silvanols-ը օգնում է բարելավել մարդկանց ինքնազգացողությունը և բարձրացնել կյանքի որակը։

Ռազմավարական նպատակ – Դառնալ Ճանաչելի ողջ դեղագործական աշխարհում որպես վստահելի դեղամիջոցների արտադրող, որոնցում համատեղված են բնության արժեքներն ու նորարարական լուծումները։

Back to top