Ընկերություն

Պատմություն

Ձեռնարկության հիմնադրում

Մշակվել են առաջին դոնդողները

Տեղափոխվել են Կուրբադա փողոց

Մշակվել են առաջին ցողացրերը(Ֆարինգոսպրեյ և Լրինգոսպրեյ)

Մշակվել են առաջին դեղապատիճները(վերաարտոնագրում ըստ GMP ստանդարտների)

Սկսվեց արտահանումը Չեխիա, Ռումինիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան

Առաջին 1 մլն․տուփը տարվա ընթացքում

Ֆարինգոսպրեյի դիտարկում ( Կաունաս բժշկական ակադեմիա)

Արտահանում Բելառուս և Ուկրաինա

Կարդի ինստիտուտի հետ կնքվել է պայմանագիր “Խոլեստերինի մակարդակը նվազեցնող նոր ԿԱՀ ուսումնասիրության”վերաբերյալ

Մրցունակության բարձրացման նպատակով ներդրվել է աշխատակիցների վերապատրաստման նորագույն ծրագիր

Մեկնարկել է Լատվիայի և Էստոնիայի միջպետական ծրագիր՝ միտված տեղական հատապտղային արտադրանքի մշակմանը

AS Olainfarm գնում է Silvanols-ի առաջին բաժնետոմսերը

ԵՄ աջակցությամբ ձեռք են բերվում 13 նոր սարքավորումներ

Հսկիչ փաթեթը պատկանում է Օլայնֆարմ ԲԸ

Սկսվել է հաբերի արտադրություն

Ստացվել են ISO 9001 և ISO 22 000 արտոնագրեր

Ասթմոսիլի դիտարկում

Առաջին արտահանումը Մակեդոնիա

Ռեբրենդինգ

Իրագործվել է ԵՄ նախագիծ բիոէներգետիկայի և բիոտեխնոլոգիայի կենտրոնում

Լարինգոսփրեյի դիտարկում

Առաջին անգամ մեկ տարում արտադրվել է 2 մլն․

Առաջին արտահանումը Ավստրիա, Հունաստան, Բուլղարիա, Թուրքիա

Ստացվել են ISO 13485 վկայագրեր

Նոր ցողացրի արտադրություն

Սիլվադեպրեքսի դիտարկում

Առաջին արտահանումը Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Հայաստան, Մոնղոլիա

Արտադրվել է Ֆարինգոսպրեյի 100-րդ սերիան

Ասթմոսիլի կրկնակի կույր ռանդոմիզացված հետազոտություն

3 մլն․տուփի արտադրություն մեկ տարում

Silvanols-ի առաջացման պատմություն

Silvanols-ը կանաչ դեղագործությամբ զբաղվող Լատվիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1994թ դեկտեմբերի 8-ին։ Հիմնադիրն է Իևա Լեյմանեն։ Անվանումը տրվել է ի պատիվ լատվիացի քիմիկ Ագուստ Օշինշի հայտնագործության։ Սկսելով աշխատանքը՝ ընկերների և փայտանյութի ինստիտուտի աջակցությամբ, Ի․Լեյմանը ուներ ընդամենը մեկ լաբորոտոր սեղան և իր աշխատանքի արդյունքը տեսնելու անսահման ցանկություն։ Նա ստեղծել է յուրօրինակ ջրալույծ հիմք դոնդողից, որի հիման վրա 1995 թ ստեղծել են Սիլվանոլսի առաջին օրիգինալ պրոդուկտները՝ Օստեոգել, Ռինոգել և Թրոմբոգել։ Ցելյուլոզի լուծելի եթերից և ժելատինից պատրասված հիմքը մինչ օրս չունի նմանատիպը։ Դրա մեջ հաջողությամբ համակցված են տարբեր դեղաբույսերի հանուկներ և բնական միներալներ, ինչը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների։ 1997թ բոլոր այս պրեպարատները ներառվել են դեղերի Պետռեեստրում։ Ընդլայնվեցին գիտահետազոտական աշխատանքների ծավալները, առաջացավ նոր դեղամիջոցների՝դեղաբույսերից և յուղերից բալզամների ու աէրոզոլների ստեղծման գաղափարը։ Հետագայում սկսվեց դեղապատիճների և հաբերի արտադրությունը, որոնցում օգտագործվել են դեղաբույսերի չոր էքստրակտներ և վիտանիններ։

Գրեթե 25 տարվա ընթացքում Silvanols- ը վերածվեց օրգանական դեղագործություն արտադրող մեծ ընկերության ՝ միլիոնավոր եկամուտներ, որակի եվրոպական ստանդարտներ և ավելի քան 50 բարձրակարգ աշխատող: Silvanols- ի արտադրանքի տեսականին ներկայումս ներառում է մոտ 50 արդյունավետ և անվտանգ արպրանքներ, որոնք ընկերությանը թույլ են տալիս կատարել իր նախնական առաքելությունը՝ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք պահպանում են բնական դեղաբույսերի օգտակար հատկությունները և մարդկանց են փոխանցում ամենաարժեքավոր բնական նյութերը` բարելավելով բարեկեցությունն ու կյանքի որակը:

Անվան ծագումը

1895թ․ ապրիլի 16-ին ծնվել է լատվիական մեծանուն քիմիոսկ Ա․ Օշինինը։ 1928թ․ Օշինինը ավարտել է Լատվիական համալսարանի օրգանական քիմիայի տեխնոլոգիայի բաժինը՝ դառնալով քիմիկ-ինժեներ։ Դեռ ուսանողական տարիներին ասիստենտ էր անալիտիկ քիմիայի ամբիոնում և զբաղվում էր հետազոտություններով։ 1932թ Օշինինը կառուցեց սկիպիդարի գործարան, որտեղ, 25 տարի հողի մեջ մնացած սոճու գերանները մանրացնելով և մշակելով գոլորշիով ու բենզինով՝ ստանում են սկիպիդար, կանիֆոլ և ծանր յուղեր։ Գործարանի աշխատակիցները նկատել են, որ ստացված յուղը գերազանց բուժում է վերքերը, թեթևացնում է հազը և բարելավում է շնչառությունը։ Սկսվեց հետազոտությունների նոր փուլ, որին մասնակցեցին լատվիացի քիմիկոսներ և դեղաբաններ, ինչպես նաև գործընկերներ Ֆրանսիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ այդ յուղը հաջողությամբ բուժում է տուբերկուլյոզ, ինչպես նաև օժտված է հակաքաղցկեղային ակտիվությամբ։ Ա․ Օշինինը իր հայտնագործումը անվանեց “Սիլվանոլ”(Silvanols):

Չնայած նրան, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Ֆրանսիան և ԱՄՆ-ը շահագրգռված էին արտոնագրեր ձեռք բերել յուղերի արդյունահանման և արտադրության համար, Ա.Օշինսը հրաժարվեց այդ գործարքից, քանի որ համարում էր, որ Սիլվանոլը պետք է մնա Լատվիայում և ծառայի երկրի ժողովրդին: Պատերազմից հետո, ցավոք, այլևս չկար ոչ Լատվիանոչ էլ Սիլվանոլը, և դրա ստեղծողն ուղարկվեց Սիբիր: Ի պատիվ այս հայտնագործության և նրա հեղինակի, 1994-ին հայտնվեց նոր «Սիլվանոլ» ՝ «Սիլվանոլս» ձեռնարկությունը, որը, ինչպես Ա. Օշինսը, բնության ուժով փորձում է հոգ տանել մարդկանց մասին և ամրացնել նրանց առողջությունը:

Back to top