Նորություններ

Դեղագործական բնագավառի մասնագետները ողջ աշխարհում բարձր են գնահատում Silvanols-ի արտադրանքը, որի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված է հետազոտություններով

Նոյեմբերի 5-7 Ֆրանկֆուրտում, Silvanols ընկերությունը Olainfarm բաժնետիրական ընկերության հետ համատեղ, մասնակցել է դեղագործության բնագավառում CPhI Worldwide 2019 միջազգային ցուցահանդեսին։ Արդեն երկրորդ տարին անընդնեջ հատւկ ուշադրության է արժանանում Astmosil ապրանքանիշը, որը օժտված է գիտականորեն ապացուցված արդյունավետությամբ։

CPhI Worldwide 2019 միջազգային ցուցահանդեսի ժամանակ կանաչ դեղագործությամբ զբաղվող Silvanols ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական գործընկերներին Լեհաստանից, Հունաստանից, Ուկրաինաից, Սերբիայից և քննարկեցին համագործակցության ընդլայնման պայմանները՝ փաթեթում ներառելով նոր ապրանքատեսակներ։

Բացի այդ, ներկա և պոտենցիալ գործընկերները ծանոթացան 2018թ ավարտված (Astmosil) դեղապատիճների կլինիկական արդյունավետության և անվտանգության դիտարկման արդյունքներին, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց շնչուղիների առողջությունը ապահովող ապրանքատեսակների նկատմամբ, քանի որ բիոակտիվ հավելումներ արտադրողները հազվադեպ են կատարում արտադրանքի կիրառման դիտարկում, այն էլ նման ապացուցողական հարթակում։

Ապագա համագործակցության լուրջ բանակցություններ են ընթանում Մարոկկոի, Հունգարիայի և Գերմանիայի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Ընդհանուր առմամբ, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Silvanols ընկերությունը գործնական կապեր հաստատեց բնագավառի 200 մասնագետների հետ։

Այս ամենի հետ մեկտեղ,Silvanols-ի մասնագետները ծանոթացան հումքի և փաթեթավորման նորագույն արտադրական տենդենցներին՝այցելելով այլ տաղավարներ և հանդիպելով գործընկերների հետ։

 

Արդեն 30 տարի CPhI Worldwide 2019 հանդիսանում է դեղագործական բնագավառի խոշորագույն ցուցահանդեսը աշխարհում։ Լրացուցիչ տեղեկություն՝: https://www.cphi.com/europe/

Back to top