Ապրանքներ

FARINGOSPRAY

FARINGOSPRAY

2+
2+
առանց ներկանյութի
առանց ներկանյութի
առանց էթանոլի
առանց էթանոլի
առանց կոնսերվանտների
առանց կոնսերվանտների

Դեղամիջոցի կիրառումը՝ Ֆարինգոսփրեյ ցողացիրը կիրառվում է բորբոքումների կամ տարբեր
միջամտությունների արդյունքում առաջացած կոկորդի և բերանի
խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը թեթևացնելու համար:

Նկարագրումը ՝ Faringospray – միջոց է ՝ պատրաստված բնական յուղերից, որոնք պատում են կոկորդը և բերանի լորձաթաղանթը՝ ստեղծելով պաշտպանիչ շերտ, որը լորձաթաղանթը պահում է խոնավ և առաձգական: Նվազեցնում է կոկորդում տհաճ զգացողությունը, ցավը, ինչպես նաև գրգռվածության զգացողությունը և շփումը՝հեշտացնելով կլման ակտը։

Ցուցումները ՝ Ցուցված է երեխաներին՝ սկսած 2 տարեկանից:Միջոցը կիրառվում է տարբեր միջամտությունների և բորբոքումների արդյունքում առաջացած կոկորդի և բերանի խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը մեղմացնելու համար:

Ծավալը ՝ 20 մլ հեղուկացրով

Դոզավորում՝ Օգտագործել օրը 3 անգամ: Երկարատև պատող ազդեցություն
ապահովելու համար ցանկալի չէ միջոցը օգտագործել ուտելու կամ խմելու ընթացքում:Միջոցը օգտագործել մինչև ախտանշանների վերանալը, եթե ախտանշանները (կոկորդի ցավ, անհանգստություն) չեն անցնում մեկ շաբաթ օգտագործելուց հետո՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Առաջին կիրառումից հետո պիտանի է օգտագործման 3 ամսվա ընթացքում։

Բաղադրությունը ՝ Բուսական յուղ, չիչխանի յուղ (Oleum Hippophaes), վաղենակի ծաղիկների յուղային հանուկ (Oleum Calendulae), բերգամոտի յուղ (Oleum Bergami)

Նախազգուշական միջոցառումները օգտագործելու ժամանակ՝ FARINGOSPRAY ցողացիրը օգտագործել մինչև ախտանշանների վերանալը, եթե ախտանշանները (կոկորդի ցավ, անհանգստություն) չեն անցնում մեկ շաբաթ օգտագործելուց հետո՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Չօգտագործել, եթե բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ կա գերզգայնություն կամ ալերգիա: Խուսափել աչքի մեջ լցվելուց: Եթե միջոցը պատահմամբ լցվել է աչքը , ապա աչքը բաց վիճակում լվացեք հոսող սառը ջրով և խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Մինչև 6 տարեկան երեխաներին ցողացիրը օգտագործել ծնողների հսկողությամբ:

Back to top