Ապրանքներ

Faringospray Orange

Faringospray Orange

2+
2+
առանց էթանոլի
առանց էթանոլի
առանց կոնսերվանտների
առանց կոնսերվանտների

Դեղամիջոցի կիրառումը՝


Ֆարինգոսփրեյ Նարնջի ցողացցիրը կիրառվում է բորբոքումների կամ տարբեր
միջամտությունների արդյունքում առաջացած կոկորդի և բերանի
խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը թեթևացնելու համար:

Նկարագրումը ՝ Faringospray Նարնջի – միջոց է ՝ պատրաստված բնական յուղերից, որոնք պատում են կոկորդը և բերանի լորձաթաղանթը՝ ստեղծելով պաշտպանիչ շերտ, որը լորձաթաղանթը պահում է խոնավ և առաձգական: Նվազեցնում է կոկորդում տհաճ զգացողությունը, ցավը, ինչպես նաև գրգռվածության զգացողությունը և շփումը, հեշտացնելով կլման ակտը

Ցուցումները ՝ Ցուցված է երեխաներին՝ սկսած 2 տարեկանից:Միջոցը կիրառվում է տարբեր միջամտությունների և բորբոքումների արդյունքում առաջացած կոկորդի և բերանի խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը մեղմացնելու համար:

Ծավալը ՝ 20 մլ հեղուկացրով

Դոզավորում՝ Օգտագործել օրը 3 անգամ: Երկարատև պատող ազդեցություն ապահովելու համար ցանկալի չէ միջոցը օգտագործել ուտելու կամ խմելու ընթացքում:Միջոցը օգտագործել մինչև ախտանշանների վերանալը, եթե ախտանշանները (կոկորդի ցավ, անհանգստություն) չեն անցնում մեկ շաբաթ օգտագործելուց հետո՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Կիրառելուց հետո օգտագործել 3 ամսվա ընթացքում։

Նախազգուշական միջոցառումները օգտագործելու ժամանակ՝ FARINGOSPRAY Նարնջի ցողացիրը օգտագործել մինչև ախտանշանների վերանալը, եթե ախտանշանները (կոկորդի ցավ, անհանգստություն) չեն անցնում մեկ շաբաթ օգտագործելուց հետո՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Չօգտագործել, եթե բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ կա գերզգայնություն կամ ալերգիա: Խուսափել աչքի մեջ լցվելուց: Եթե միջոցը պատահմամբ լցվել է աչքը , ապա աչքը բաց վիճակում լվացեք հոսող սառը ջրով և խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Մինչև 6 տարեկան երեխաներին ցողացիրը օգտագործել ծնողների հսկողությամբ:

 

Բաղադրությունը

Բաղադրությունը ՝ Բուսական յուղ, չիչխանի յուղ (Oleum Hippophaes), վաղենակի ծաղիկների յուղային հանուկ (Oleum Calendulae), նարնջի յուղ (Oleum Aurantii dulcis), խնկունու հանուկ Extractum Rosmarini)․

Back to top