Ապրանքներ

Laringospray

Laringospray

12+
12+
առանց ներկանյութի
առանց ներկանյութի

Դեղամիջոցի կիրառումը


Լարինգոսփրեյ – ցողացիր ՝ բերանի խոռոչի ու կոկորդի լորձաթաղանթի բորբոքումների համար

Նկարագրումը

Ցողացիրը ստեղծված է սպիրտի հիման վրա, օգտագործվում է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և տարբեր միջամտությունների ժամանակ, դեղամիջոցը ծածկում է լորձաթաղանթի մակերեսը ՝ կանխելով միկրոօրգանիզմների ներթափանցումը և բազմացումը, պաշտպանում գրգռումից և ապահովում վնասված լորձաթաղանթի վերականգնումը

Ցուցումները ՝ Ցուցված է երեխաներին՝ սկսած 12 տարեկանից: Միջոցը կիրառվում է բորբոքումների կամ տարբեր միջամտությունների արդյունքում առաջացած կոկորդի ու բերանի խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը մեղմելու համար: Ունի հակամանրէային, հակասնկային,հակավիրուսային ազդեցություն բաղադրության մեջ մտնող ակնամոմի շնորհիվ։

Ծավալը 20 մլ

Դոզավորում

Օգտագործել օրը 3 անգամ: Երկարատև պատող ազդեցություն
ապահովելու համար ցանկալի չէ միջոցը օգտագործել ուտելու կամ խմելու ընթացքում:Միջոցը օգտագործել մինչև ախտանշանների վերանալը, եթե ախտանշանները (կոկորդի ցավ, անհանգստություն) չեն անցնում մեկ շաբաթ օգտագործելուց հետո՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Կիրառելուց հետո օգտագործել 3 ամսվա ընթացքում։

Նախազգուշական միջոցառումները օգտագործելու ժամանակ

Չօգտագործել, եթե բաղադրիչներից որևէ

մեկի նկատմամբ կա գերզգայնություն կամ ալերգիա: Խուսափել

աչքի մեջ լցվելուց: Եթե միջոցը պատահմամբ լցվել է աչքը , ապա

աչքը բաց վիճակում լվացեք հոսող սառը ջրով և խորհրդակցեք բժշկի հետ։ Քանի որ մինչև 12 տարեկան երեխաներին , հղիության և կրծքով կերակրելու ընթացքում դեղամիջոցի օգտագործումը սահմանափակվում է, ուստի կիրառել այն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Բաղադրությունը

ակնամոմի լուծույթ էթիլ սպիրտի մեջ, վաղենակի ծաղիկների թուրմ, մաքրված ջուր, գլիցերին

Back to top